-
Մենք ականատես ենք նոր վայրագությունների, բարբարոսության, որոնց հետևանքով միլիոնավոր սիրիացիներ, այդ թվում՝ տասնյակ հազարավոր հայեր, ստիպված են նորից գաղթի ճամփան բռնել:
-
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հույս է հայտնել, որ 2016-ի նախագահական ընտրություններում տիկնոջ՝ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում կվերադառնա Սպիտակ Տուն:
-
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց ցուցակում պահպանել է առաջատար դիրքը։ Մերկելը 10-րդ անգամ հայտնվել է ցուցակում և 9-րդ անգամ գլխավորում է։
-
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի կունենա մինչև 2017-ի վերջը: Մայիսի 27-ին խորհրդարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը:
-
ԱՄՆ-ը վճռականորեն կողմ է արտահայտվում Ադրբեջանի դերին՝ Հարավային գազային միջանցքով Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման հարցում՝ նշված է Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի շնորհավորական ուղերձում:
-
ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են ԼՂ հակամարտության գոտու իրավիճակը:
-
Աշխարհի ամենաբարձր գագաթի սառույցները կարող են մինչև 2100 թվականը կորցնել ծածկույթի մինչև 96 %-ը, վկայում են նեպալցի, հոլանդացի ու ֆրանսիացի գիտնականների համատեղ ուսումնասիրության տվյալները, որոնք հրապարակվել են The Cryosphere ամսագրում:
-
Վրաստանը չպետք է աղքատ երկիր լինի՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող «Կիսվիր փորձով հայրենիքիդ հետ» առաջին պրոֆեսիոնալ ֆորումի ժամանակ։ Նրա խոսքով՝ Վրաստանն ունի շատ ռեսուրսներ, որոնք կարելի է օգտագործել։
-
Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկել է «Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում (հայացք ներսից և դրսից)» միջազգային գիտաժողովը` նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Առաջին Հովսեփյանցի ծննդյան 150-ամյակին:
-
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան: